A A
RSS
Главная » 2011 » Сентябрь » 15 » ԱրմենՏել-ը տուգանվեց 100 մլն դրամով
21:19
ԱրմենՏել-ը տուգանվեց 100 մլն դրամով
 

Արմենտել ընկերությունը խիստ նախազգուշացում է ստացել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից՝ իր վարքագծով Ucom ընկերության հեռախոսային ծառայությունների ընդլայնմանը խոչընդոտելու, մասնավորապես Ucom-ի ֆիքսված կապի օպերատորի նկատմամբ խտրական սակագներ կիրառելու համար: Մի քանի օր առաջ Ucom ընկերությունը վարչական բողոք էր ներկայացրել ՏՄՊՊՀ, ըստ որի՝ «Արմենտելն» իր բջջային ցանցից դեպի Յուքոմի ֆիքսված ցանց կատարվող զանգերի սակագինը սահմանել է 99 դրամ/րոպե (բոլոր սակագնային պլանների համար), մինչդեռ իր ֆիքսված ցանց զանգելու 1 րոպեի արժեքը տարբեր սակագնային պլաններում տատանվում է 29,99-ից մինչև 59 դրամ: Յուքոմի դիմում-բողոքում նշվում է, որ նման անբարեխիղճ մրցակցության հետևանքով բաժանորդները խուսափում են Beeline-ից Ucom-ի ֆիքսված ցանց զանգել: Այսօր տեղի ունեցած նիստում ՏՄՊՊՀ-ն հաստատել է այն, որ «ԱրմենՏել» ընկերությունը սահմանել է խտրական գներ, ինչի արդյունքում ստեղծվել են մրցակցային անհավասար պայմաններ: «Արմենտելի» իրավաբան Դավիթ Սանդուխչյանը իր հերթին հայտարարել է, որ ընկերությունն, ընդունելով իրավախախտման փաստը, արդեն իսկ հավասարեցրել է «ԱրմենՏել» ՓԲԸ բջջային ցանցից դեպի հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված այլ ցանցեր կատարվող զանգերի սակագները դեպի «ԱրմենՏել» ՓԲԸ ֆիքսված հեռախոսացանց կատարվող զանգերի սակագնին: ՏՄՊՊՀ-ն ընդունել է 2 որոշում ևս, որոնք վերաբերում են «Արմենտել» ընկերության՝ գերիշխող դիրքի չարաշահմանն ու անբարեխիղճ մրցակցությանը: Ըստ որոշումների՝ սահմանվել է տուգանք՝ 100 միլիոն դրամ՝ գերիշխող դիրքի չարաշահման համար և 500 հազար դրամ՝ անբարեխիղճ մրցակցության համար։ «ԱրմենՏելի» ներկայացուցիչը հայտնել է, որ ընկերությունը հրաժարվում է հանձնաժողովի նկատմամբ ունեցած իր բոլոր դատական հայցերից և պատրաստ է վճարել տուգանքը:
Просмотров: 791 | Добавил: jak | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
t Begin -->
Имя *:
Email:
Код *:

Թարգմանեք

Blognews.am

Block title

Block title

նայեք նկարները

Մուտքագրեք նկարի ID-ն
 
 

Մինի Չատ

Մեր Հարցը

Գնահատեք Բլոգը
Всего ответов: 55

Tak.ru

...

Իմֆորմեր

Բաժանորդագրվել

Գրեք Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն

Գովազդ

Facebook

Օրացույց

«  Сентябрь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Խաղեր

         
               Play
         
               Play
         
               Play
         
               Play
         
               Play

Վիճակագրություն

Весь интернет в одном каталоге! View My Stats Current Position Анализ веб сайтов

    
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0




Новости музыки