ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարում է ներբեռնման մինչև 21.6 Մբիթ/վրկ արագություն ապահովող HSPA+ ցանցի ներդրումը Գյումրիում և Վանաձորում: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նաև ներկայացնում է նոր` «ՄՏՍ կոնեկտ E353» USB մոդեմը` ներբեռնման մինչև 21.6 Մբիթ/վրկ և վերբեռնման մինչև 5.76 Մբիթ/վրկ արագության հնարավորությամբ:
Սարքի արժեքն է 40000 դրամ (ներառյալ ԱԱՀ): Իսկ «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» կամ «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ+» սակագնային պլանին մեկ տարով բաժանորդագրվելու դեպքում «ՄՏՍ կոնեկտ E353» մոդեմը տրամադրվում է 10000 դրամով:
2011 թ. մարտի 2-ին առաջին անգամ Հայաստանում ՎիվաՍել-ՄՏՍ-ը Երևանում ներկայացրեց 21.6 Մբիթ/վրկ արագությամբ HSPA+ ցանցը: Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.vivacell.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, կապ հաստատել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել ընկերության սպասարկման կենտրոններից որևէ մեկը
|