A A
RSS
Գլխավոր » Архив материалов

Facebook սոցցանցը գործարկում է նոր Subscribe ֆունկցիան, որի միջոցով օգտագործողները կարող են ստանալ այլ օգտատերերի թարմացումները, եթե նույնիսկ նրանք ընկերներ չեն: Սեղմելով «Subscribe» կոճակին, որը տեղակայված է օգտատերերի էջում, հնարավոր կլինի ստանալ նրանց հրապարակային գրառումները, նկարները և այլ բովանդակություն: Ընդ որում՝ օգտագործողն ինքը կարող է ընտրել՝ ինչպիսի թարմացումներ ստանալ: Սոցցանցի ներկայացուցիչների խոսքով՝ նոր ֆունկցիան հասանելի կդառնա բոլոր օգտագործողներին մի քանի օրվա ընթացքում: Նշենք, որ այժմ ընկերների էջերում կա «Unsubscribe» կոճակը, որի միջոցով կարելի է անջատել տվյալ օգտագործողի կողմից ստացվող բոլոր թարմացումները:
Կարգ: Հետաքրքիր նյութեր | Դիտումներ: 776 | | Ամսաթիվ: 15.09.2011 | Մեկնաբանություններ (0)


Թումոյում գրանցածների թիվն այս շաբաթվա սկզբում հատել է 4000-ի շեմը: Պատանիների թվում մեծամասնություն են կազմում 14-15 տարեկանները: Այս մասին տեղեկացնում է կենտրոնի մամուլի ծառայությունը: 

 Կրթական ծրագրում ընդգրկված են 4 ոլորտներ՝ խաղերի ստեղծում, անիմացիա, կայքերի մշակում և թվային մեդիա:

 Ուսումնական ծրագրերը Թումոյում մեկնարկել են սեպտեմբերի մեկին: Կենտրոնը գործում է անվճար, նախնական ուսուցումը կտևի մեկից երկու տարի, իսկ պատանիներից լավագույններին հնարավորություն կընձեռվի շարունակել ուսուցումը: Հիշեցնենք, որ Թումոյում սովորելու հնարավորություն կունենան ընդհանուր առմամբ 10 հազ. պատանիներ:
Կարգ: Հետաքրքիր նյութեր | Դիտումներ: 913 | | Ամսաթիվ: 15.09.2011 | Մեկնաբանություններ (0)


Վերջին տվյալներով՝ Հայաստանում Facebook սոցցանցից օգտվում է 201 020 հոգի: Ընդ որում՝ մեկ տարվա ընթացքում այս թիվն ավելացել է 130 հազարով. սեպտեմբերին օգտագործողների թիվը կազմում էր մոտ 76 հազար: Socialbakers կայքի վիճակագրական տվյալների համաձայն՝ օգտագործողների 47%-ը արական սեռի ներկայացուցիչներ են: Ինչ վերաբերում է տարիքային խմբերին, ապա սոցցանցում գերակշռում են 18-24 (36%) և 25-34 (31%) տարեկան օգտագործողները: Իսկ գովազդի միջին գինը կազմում է $0.63: Socialbakers-ում հաշվառված են 213 երկրներ, որոնցից առաջատարներն են ԱՄՆ-ն (156 մլն), Ինդոնեզիան (40 մլն), Հնդկաստանը (35 մլն)։ Հայաստանի հարևան Թուրքիան պահպանել է իր դիրքերը` մնալով 4-րդ հորիզոնականում (ավելի քան 30 մլն): Facebook-ի օգտատերերի թվով Հայաստանը գտնվում է 116-րդ տեղում, մինչդեռ մեկ տարի առաջ 123-րդ հորիզոնականում էր: Facebook-ն աշխարհի ամենամեծ սոցցանցն է, որի օգտագործողների թիվն աշխարհում արդեն գերազ ... Читать дальше »
Կարգ: Հետաքրքիր նյութեր | Դիտումներ: 781 | | Ամսաթիվ: 07.09.2011 | Մեկնաբանություններ (0)


ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարում է ներբեռնման մինչև 21.6 Մբիթ/վրկ արագություն ապահովող HSPA+ ցանցի ներդրումը Գյումրիում և Վանաձորում: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նաև ներկայացնում է նոր` «ՄՏՍ կոնեկտ E353» USB մոդեմը` ներբեռնման մինչև 21.6 Մբիթ/վրկ և վերբեռնման մինչև 5.76 Մբիթ/վրկ արագության հնարավորությամբ: Սարքի արժեքն է 40000 դրամ (ներառյալ ԱԱՀ): Իսկ «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» կամ «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ+» սակագնային պլանին մեկ տարով բաժանորդագրվելու դեպքում «ՄՏՍ կոնեկտ E353» մոդեմը տրամադրվում է 10000 դրամով: 2011 թ. մարտի 2-ին առաջին անգամ Հայաստանում ՎիվաՍել-ՄՏՍ-ը Երևանում ներկայացրեց 21.6 Մբիթ/վրկ արագությամբ HSPA+ ցանցը: Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.vivacell.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, կապ հաստատել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել ընկերության սպասարկման կենտրոններից որևէ մեկը
Կարգ: Հետաքրքիր նյութեր | Դիտումներ: 687 | | Ամսաթիվ: 30.08.2011 | Մեկնաբանություններ (0)


Չինաստանում սոցցանցերից օգտվողը կարող է արգելափակվել մեկ ամսով, եթե տարածի չհիմնավորված տեղեկություններ: Այսպիսի հաղորդագրություն են ստացել Twitter-ի չինական համարժեք Weibo սոցցանցի ավելի քան 200 միլիոն օգտագործողներ, հաղորդում է ABC ռադիոալիքը: Պեկինյան ինտերնետային Danwei պարբերականի հիմնադիր Ջերեմի Գոլդքորնը (Jeremy Goldkorn) ռադիոկայանի հետ հարցազրույցում կարծիք է հայտնել, որ ՉԺՀ-ում սոցիալական ցանցերի հսկողության խստացումը կապված է արաբական աշխարհում տեղի ունեցած հեղափոխությունների հետ:
Կարգ: Հետաքրքիր նյութեր | Դիտումներ: 761 | | Ամսաթիվ: 30.08.2011 | Մեկնաբանություններ (0)


Google+ սոցցանցում առկա ֆունկցիան, որը թույլ է տալիս անմիջապես սոցցանցում բացված պատուհանում դիտել այլ կայքերը, կարող է օգտագործվել հաքերների կողմից՝ ցանկացած կայքի վրա հարձակում կազմակերպելու համար: Այս մասին հաղորդել է IHTeam ընկերության տեղեկատվական անվտանգության մասնագետների խումբը: Նրանց խոսքով՝ հայտնաբերված եղանակը թույլ է տալիս ոչ միայն բազմաթիվ հարցումներ ուղարկել կոնկրետ կայքին, այլև այդ ամենն անել «թաքնված» և առանց հետքեր թողնելու: «РИА Новости»-ն գրում է, որ «Կասպերսկու լաբորատորիայի» ռուսական գրասենյակի ներկայացուցիչները փորձարկել են այս եղանակն ու հաստատել դրա աշխատունակությունը: Էջերի նախադիտման ֆունկցիան աշխատում է հետևյալ կերպ. օգտագործողը որևէ էջ դիտելու համար հարցում է ուղարկում Google-ի սերվերներին, որոնք իրենց հերթին կրկնում են հարցումը և ցուցադրում կայքը: Արդյունքում կայքը դիտելու հարցումն ուղարկվում է իրականում ընկերության սերվերի կողմից: Հայտնաբերվ ... Читать дальше »
Կարգ: Հետաքրքիր նյութեր | Դիտումներ: 685 | | Ամսաթիվ: 30.08.2011 | Մեկնաբանություններ (0)


«Մեկ շաբաթից ստաժավորման կանցնեմ Apple ընկերությունում»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է հաքեր Նիկոլաս Ալեգրան, ով հայտնի է iPhone և iPad սարքերը կոտրելով: Նա հաքերների շրջանում ավելի ճանաչված է Comex ծածկանվամբ: Ալեգրան մշակել է Apple-ի օպերացիոն համակարգը՝ iOS-ը կոտրելու մի քանի եղանակներ: Հաքերը նաև գործարկել է JailbreakMe.com կայքը, որտեղ քայլ առ քայլ բացատրվում է՝ ինչպես կոտրել ՕՀ-ն: Սա առաջին դեպքը չէ, որ Apple-ն աշխատանքի է ընդունում իր արտադրանքները գրոհող հաքերի: Դեռևս հունիս ամսին ընկերությունում աշխատանքի անցավ Փիթեր Հայասը, ով նույնպես կոտրել էր iOS-ը:
Կարգ: Հետաքրքիր նյութեր | Դիտումներ: 846 | | Ամսաթիվ: 29.08.2011 | Մեկնաբանություններ (1)


Facebook սոցցանցը հայտարարել է, որ մոտակա ժամանակում պատրաստվում է փակել իր զեղչային ծառայությունը՝ Facebook Deals-ը, որը հավակնում էր դառնալ նմանատիպ Groupon և LivingSocial կայքերի մրցակիցը: «Փորձարկելով Deals-ը 4 ամսվա ընթացքում՝ մենք որոշեցինք փակել այն: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա կարծում ենք, որ տեղային բիզնեսի սոցիալական գովազդը մեծ ապագա ունի: Մենք շատ բան սովորեցինք փորձարկման շնորհիվ և պատրաստվում ենք զարգացնել նման արտադրանքները», - ասվում է Facebook-ի պաշտոնական հայտարարության մեջ: Մի քանի օր առաջ սոցցանցը փակել է նաև Facebook Places ծառայությունը, որը թույլ էր տալիս բջջային տարբերակից օգտվողներին նշել գտնվելու վայրը: Այժմ դա հնարավոր է անել անմիջապես համակարգչային տարբերակից՝ նշելով գտնվելու վայրը կարգավիճակի հետ միասին: Facebook-ում պարզեցվել են նաև գաղտնիության կարգավորումներն. այժմ օգտագործողը կարող է ավելի հեշտորեն ընտրել՝ ովքեր կարող են տեսնել իր կարգավիճակնե ... Читать дальше »
Կարգ: Հետաքրքիր նյութեր | Դիտումներ: 719 | | Ամսաթիվ: 29.08.2011 | Մեկնաբանություններ (0)


Չնայած որ Linux-ի ծննդյան ճշգրիտ օրը նշելը քիչ հնարավոր է, հենց 20 տարի առաջ` 1991 թ. օգոստոսի 25-ին աշխարհն իմացավ Լինուս Տորվալդսի ստեղծագործության մասին: Իր անոնսում Լինուսը գրել էր հետևյալը. «Բարև բոլորին, ովքեր օգտագործում են minix (այն ՕՀ-ը, որի հիման վրա էլ ստեղծվել է Linux-ը): Ես մշակում եմ անվճար օպերացիոն համակարգ 386 (486) ընտանիքի պրոցեսորների համար: Սա ուղղակի հոբբի է, այն չի լինի այնքան մեծ և մասնագիտական, ինչպես GNU-ն: Մշակումը սկսվել է ապրիլից և շուտով կավարտվի»: Այն ժամանակ Linux-ը կրում էր Freax անվանումը, իր ժամանակակից անունի համար ՕՀ-ըն պարտական է Տորվալդսի գործընկերներից մեկին, որին բոլորովին դուր չեկավ Freax անունը: Ներկա պահին Linux-ը դարձել է համընդհանուր անուն, մինչդեռ այն ընդամենը միջուկի անվանումն է: Օպերացիոն համակարգը հիմնվում է GNU նախագծի կողմից ստեղծված հավելվածների կազմի վրա, այնպես որ ավելի տեղին կլիներ անվանել համակարգը GNU/Linux. Չնայած առա ... Читать дальше »
Կարգ: Հետաքրքիր նյութեր | Դիտումներ: 727 | | Ամսաթիվ: 28.08.2011 | Մեկնաբանություններ (0)



Չափսը. 53.9


Տարեթիվը. 2011






              Բեռնել
Կարգ: Ծրագրեր | Դիտումներ: 1450 | | Ամսաթիվ: 27.08.2011 | Մեկնաբանություններ (0)

« 1 2 3 4 5 6 7 8 9 »

Թարգմանեք

Blognews.am

Block title

Block title

նայեք նկարները

Մուտքագրեք նկարի ID-ն
 
 

Մինի Չատ

Մեր Հարցը

Գնահատեք Բլոգը
Всего ответов: 55

Tak.ru

...

Իմֆորմեր

Բաժանորդագրվել

Գրեք Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն

Գովազդ

Facebook

Օրացույց

«  Май 2024  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Խաղեր

         
               Play
         
               Play
         
               Play
         
               Play
         
               Play

Վիճակագրություն

Весь интернет в одном каталоге! View My Stats Current Position Анализ веб сайтов

    
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0




Երաժշտական նորություններ