Facebook սոցցանցը հայտարարել է, որ մոտակա ժամանակում պատրաստվում է փակել իր զեղչային ծառայությունը՝ Facebook Deals-ը, որը հավակնում էր դառնալ նմանատիպ Groupon և LivingSocial կայքերի մրցակիցը:
«Փորձարկելով Deals-ը 4 ամսվա ընթացքում՝ մենք որոշեցինք փակել այն: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա կարծում ենք, որ տեղային բիզնեսի սոցիալական գովազդը մեծ ապագա ունի: Մենք շատ բան սովորեցինք փորձարկման շնորհիվ և պատրաստվում ենք զարգացնել նման արտադրանքները», - ասվում է Facebook-ի պաշտոնական հայտարարության մեջ:
Մի քանի օր առաջ սոցցանցը փակել է նաև Facebook Places ծառայությունը, որը թույլ էր տալիս բջջային տարբերակից օգտվողներին նշել գտնվելու վայրը: Այժմ դա հնարավոր է անել անմիջապես համակարգչային տարբերակից՝ նշելով գտնվելու վայրը կարգավիճակի հետ միասին:
Facebook-ում պարզեցվել են նաև գաղտնիության կարգավորումներն. այժմ օգտագործողը կարող է ավելի հեշտորեն ընտրել՝ ովքեր կարող են տեսնել իր կարգավիճակնե
...
Читать дальше »