Չինաստանում սոցցանցերից օգտվողը կարող է արգելափակվել մեկ ամսով, եթե տարածի չհիմնավորված տեղեկություններ: Այսպիսի հաղորդագրություն են ստացել Twitter-ի չինական համարժեք Weibo սոցցանցի ավելի քան 200 միլիոն օգտագործողներ, հաղորդում է ABC ռադիոալիքը:
Պեկինյան ինտերնետային Danwei պարբերականի հիմնադիր Ջերեմի Գոլդքորնը (Jeremy Goldkorn) ռադիոկայանի հետ հարցազրույցում կարծիք է հայտնել, որ ՉԺՀ-ում սոցիալական ցանցերի հսկողության խստացումը կապված է արաբական աշխարհում տեղի ունեցած հեղափոխությունների հետ:
|