17:48 Հայաստանում կբացվի բջջային հավելվածների տարածաշրջանային լաբորատորիա | |
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը նախատեսում է բջջային հավելվածների տարածաշրջանային լաբորատորիա բացել, որն առաջինը կլինի Արևելյան Եվրոպայում, Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում: Հիմնադրամի կայքի փոխանցմամբ՝ լաբորատորիայի ստեղծման աշխատանքները կսկսվեն 2011թ. երկրորդ կեսին: Լաբորատորիան (mLab) կխթանի հավելվածների մշակումը ու կդառնա տարածաշրջանային կենտրոն, որտեղ տարբեր ընկերություններ կկարողանան համագործակցել ու զարգացնել գործարար ու տեխնիկական հմտություններ: mLab-ը կտրամադրի ինովացիոն ծառայությունների լայն շրջանակ՝ ներառյալ դասընթացների կազմակերպում, խորհրդատվություն և այլն: Լաբորատորիան կունենա նաև հավելվածների տեստավորման հնարավորություն: | |
|
Всего комментариев: 0 | |