A A
RSS
Главная » 2011 » Август » 23 » «Яндекс»-ի որոնման նոր համակարգը գուշակում է, թե օգտագործողն ինչ լեզվով է ցանկանում հարցի պատասխանը ստանալ
10:19
«Яндекс»-ի որոնման նոր համակարգը գուշակում է, թե օգտագործողն ինչ լեզվով է ցանկանում հարցի պատասխանը ստանալ


«Яндекс»-ը նոր որոնման պլատֆորմ է գործարկել, որը «Ռեյկյավիկ» անվանումն է ստացել: Ինչպես հաղորդում է Cnews-ը, այն հաշվի է առնում օգտագործողի լեզվի նախապատվությունը: «Այժմ անգլիալեզու ռեսուրսներ ավելի հաճախ փնտրող մարդիկ որոնման արդյունքում ավելի շատ նման հղումներ կտեսնեն եւ հակառակը»: «Яндекс»-ում դա անվանում են որոնման անհատականացմանն ուղղված առաջին քայլը: «Ըստ «Яндекс»-ի վիճակագրության, օգտագործողների մեծամասնությունը գերադասում է պատասխանները ստանալ իրենց մայրենի լեզվով: Սակայն կան նաեւ նրանք, ովքեր փնտրում են պատասխանները կոնկրետ հայերեն լեզվով, - ասում է որոնման որակի մշակման բաժանմունքի ղեկավար Դենիս Ռասկովալովը, - մենք շատ փորձարկումներ ենք անցկացրել` փորձելով գտնել երկուսի պահանջները բավարարելու լավագույն տարբերակը: Արդյունքում մենք որոշել ենք սովորեցնել որոնման համակարգին հաշվի առնել օգտագործողների լեզուների նախապատվությունները եւ հարմարվել դրանց»: Այսօրվա դրությամբ անգլերեն լեզվով պատասխանները գերադասում են «Яндекс»-ի օգտագործողների գրեթե 8%, վստահեցնում են ինտերնետ-ընկերությունից: comScore-ի տվյալներով, 2011 թվականի հունիսի դրությամբ «Яндекс»-ը համաշխարհային որոնման համակարգերի թոփ-տասնյակում 6-րդ տեղն է զբաղեցնում: 2011 թվականի ապրիլին comScore-ը հայտնել է, որ Ռուսաստանում «Яндекс»-ի օգնությամբ մեկ ամսվա ընթացքում 2,5 մլրդ որոնման հարցում է կատարվել, ընդ որում մնացած երկրներում նույն ժամանակահատվածում որոնման համակարգին 300 մլն դիմում է եղել: 
Категория: Հետաքրքիր նյութեր | Просмотров: 681 | Добавил: jak | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
t Begin -->
Имя *:
Email:
Код *:

Թարգմանեք

Blognews.am

Block title

Block title

նայեք նկարները

Մուտքագրեք նկարի ID-ն
 
 

Մինի Չատ

Մեր Հարցը

Գնահատեք Բլոգը
Всего ответов: 55

Tak.ru

...

Իմֆորմեր

Բաժանորդագրվել

Գրեք Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն

Գովազդ

Facebook

Օրացույց

«  Август 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Խաղեր

         
               Play
         
               Play
         
               Play
         
               Play
         
               Play

Վիճակագրություն

Весь интернет в одном каталоге! View My Stats Current Position Анализ веб сайтов

    
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0




Новости музыки