«ԱրմենՏել» ընկերությունն իր ֆեյսբուքյան խմբում հայտարարում է «Լավագույն գաղափար» մրցույթ: «Այժմ ընկերությունը պլանավորում է այն միջոցառումների և ծրագրերի ցանկը, որոնց իր աջակցությունը կցուցաբերի «ԱրմենՏել» ընկերությունը 2012թ-ի ընթացքում: Ծրագրերի մեծ մասն արդեն հայտնի է, սակայն տարեկան պլանների մեջ են ընդգրկվելու նաև մի քանի միջոցառումներ մեր սիրելի ընկերների և խորհրդատուների համար: Այժմ մեզ բոլորիս տրված է հիանալի հնարավորություն միասին մտածել մի քանի ակցիաներ` հետաքրքիր, օգտակար կամ կատակ (կամ ոչ այնքան), որոնք մենք միասին կիրականացնենք ապագայում»,- նշվում է ընկերության ֆեյսբուքյան խմբում:
Մրցույթը կտևի տասը օր՝ օգոստոսի 19-29-ը: Հաղթող կճանաչվի այն մասնակիցն, ով կհավաքի առավելագույն թվով "like”-եր: «ԱրմենՏել»-ի հանրային կապերի պատասխանատու Անուշ Բեղլոյանի փոխանցմամբ՝ հաղթողին կտրվի մրցանակ` HP –Mini նեթբուկ:
|