Երեկ՝ F8 կոնֆերանսի ժամանակ, Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը ներկայացրեց պրոֆիլների նոր ֆորմատը՝ Timeline (ժամանակացույց), որը ցուցադրում է օգտագործողի կողմից արված գրառումները, նկարները և այլ բովանդակություն՝ ըստ ժամանակագրական հերթականության:
«Վաղուց արված գրառումներն ու նկարները մոռացվում են, իսկ մենք ցանկանում ենք այդ ամենը հավաքել մեկ տեղում՝ դարձնելով պրոֆիլն ավելի հեշտ ու հարմար օգտագործման համար»,-ասաց Ցուկերբերգը՝ նշելով, որ Timeline-ի ստեղծման վրա սոցցանցն աշխատել է ավելի քան մեկ տարի:
Ժամանակացույցում կարելի է ավելացնել նաև անցյալին վերաբերող նյութեր, որոնք կտեղադրվեն ժամանակացույցի համապատասխան հատվածում: Ցուկերբերգի խոսքով՝ պրոֆիլներն այժմ կդառնան կյանքի ալբոմ, որոնք հերթականությամբ կցուցադրեն օգտագործողի կյանքում տեղի ունեցած իրադարձությունները:
Նոր ֆորմատը թույլ կտա ընդգծել այն նկարները, գրառումները և այլ բովանդակություն, որոնք առավել կարևոր են օգտագործողի համար: Timeline-ը կցուցադրի նաև քարտեզ, որը ցույց կտա՝ որտեղ է եղել իր կյանքի ընթացքում օգտագործողը: Պրոֆիլի
...
Читать дальше »