Թումոյում գրանցածների թիվն այս շաբաթվա սկզբում հատել է 4000-ի շեմը: Պատանիների թվում մեծամասնություն են կազմում 14-15 տարեկանները: Այս մասին տեղեկացնում է կենտրոնի մամուլի ծառայությունը:
Կրթական ծրագրում ընդգրկված են 4 ոլորտներ՝ խաղերի ստեղծում, անիմացիա, կայքերի մշակում և թվային մեդիա:
Ուսումնական ծրագրերը Թումոյում մեկնարկել են սեպտեմբերի մեկին: Կենտրոնը գործում է անվճար, նախնական ուսուցումը կտևի մեկից երկու տարի, իսկ պատանիներից լավագույններին հնարավորություն կընձեռվի շարունակել ուսուցումը: Հիշեցնենք, որ Թումոյում սովորելու հնարավորություն կունենան ընդհանուր առմամբ 10 հազ. պատանիներ: