21:01 Այսուհետ կարելի է բաժանորդագրվել ֆեյսբուքյան ընկերների նորություններին | |
Facebook սոցցանցը գործարկում է նոր Subscribe ֆունկցիան, որի միջոցով օգտագործողները կարող են ստանալ այլ օգտատերերի թարմացումները, եթե նույնիսկ նրանք ընկերներ չեն:
Սեղմելով «Subscribe» կոճակին, որը տեղակայված է օգտատերերի էջում, հնարավոր կլինի ստանալ նրանց հրապարակային գրառումները, նկարները և այլ բովանդակություն:
Ընդ որում՝ օգտագործողն ինքը կարող է ընտրել՝ ինչպիսի թարմացումներ ստանալ: Սոցցանցի ներկայացուցիչների խոսքով՝ նոր ֆունկցիան հասանելի կդառնա բոլոր օգտագործողներին մի քանի օրվա ընթացքում:
Նշենք, որ այժմ ընկերների էջերում կա «Unsubscribe» կոճակը, որի միջոցով կարելի է անջատել տվյալ օգտագործողի կողմից ստացվող բոլոր թարմացումները:
| |
|
Всего комментариев: 0 | |